ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ծորակը բացում ենք, ջրի փոխարեն թույն է գալիս». Նորագավիթ թաղամասի բնակիչներ
«Ծորակը բացում ենք, ջրի փոխարեն թույն է գալիս»: Այս մասին ասում են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի բնակիչները:
Այս վարչական շրջանի բնակիչները համացանցը հեղեղել են ժանգոտ, խմելու ջրի լուսանկարներով ու տեսանյութերով: Նրանց խոսքով՝ վերջին շրջանում ջրանջատումները հաճախակի բնույթ են կրում, իսկ դրա վերականգնումից հետո ջուրն օգտագործելու ենթակա չէ:
Խմելու համար ստիպված են խանութից ջուր գնել: Բնակիչներն ասում են, որ խնդրի մասին բազմիցս ահազանգել են, դիմել են «Վեոլիա» ջուր, սակայն որևէ փոփոխություն չկա:
Auroranews-ի հետ զրույցում Նորագավիթի բնակչուհիներից մեկն ասել է, որ երեխաները աղիքային ինֆեկցիա են ունենում. երեկ է Մուրացանի հիվանդանոցից դուրս գրվել 6 ամսական աղջկա հետ:
«Տաք ջրից նեխած հոտ է գալիս, չես հասկանում ինչ ջուր է»,- նշել է նա:
Մեր զրույցը օգտատիրոջ հետ եղել է երեկ երեկոյան մոտ ժամը 23-ին: Նշել է, որ այդ վիճակը եղել է ժամը 7-ին: Անգամ կեսգիշերին մոտ էլ ջրի հոտն էլ, համն էլ անտանելի է, ասել է բնակչուհին: