ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիլիջան–Իջևան ճանապարհի ամեն կիլոմետրին փոս է, ո՞վ է զբաղվելու դրանով. վարչապետ

Հայաստանում ճանապարհների սպասարկման որակը խայտառակ վատ է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11–ին, Կառավարության նիստում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրանում համոզվել է, երբ այս օրերին մեքենայով շրջել է Հանրապետության տարածքով։

 

«Կամ ճանապարհին առաջացած փոսերը, ճաքերը, որոնք սպասարկող ընկերությունը պարտավոր է վերացնել։ Դիլիջան–Իջևան ճանապարհի ամեն կիլոմետրին փոս է, ո՞վ է զբաղվելու դրանով, ինչի՞ պիտի երկրի վարչապետը սրան անդրադառնա, նշանակում է՝ ինչ որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում ընդհանրապես: Նշանակում է՝ ինչ-որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում»: 

Դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին՝ Փաշինյանն ասաց.

 

 «Ինձ պետք ա էդ մարդկանց անուն-ազգանունները: Հանձնարարում եմ նշանակել ծառայողական քննություն ու իմ սեղանին դնել էն մարդկանց անունները, ովքեր պետք է հետևեին, որ կապալառու ընկերությունները էդ բոլոր գործառույթները պատշաճ անեին»,- ասել է Փաշինյանը:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն