ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյունից ավերվել է կարի արտադրամասը. ՌԴ

ՌԴ-ի Սերգիև Պոսադ քաղաքի օպտիկա-մեխանիկական գործարանում տեղի ունեցած պայթյունից  ավերել է կարի արտադրամասը:

 

Գործարանի տարածքում գտնվող այդ  կարի արտադրամասը պայթյունից շատ հեռու չի եղել։ Կադրերում երեւում է, որ այն գրեթե ամբողջությամբ ավերվել է՝ սենյակում ջարդվել են ապակիներ, կոտրվել են կահույքն ու կարի մեքենաները։

 

Հաղորդվում է, որ շենքն ուներ բազմաթիվ սենյակներ, որոնք զանգվածաբար տրվում էին վարձով: Դրանց մեծ մասը վնասված է։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ի Սերգիև Պոսադ քաղաքի օպտիկա-մեխանիկական գործարանում տեղի է ունեցել հզոր պայթյուն:

Քաղաքականություն