ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է կատարվում Կոռնիձորում. ազատամարտիկները շարունակում են մնալ այնտեղ
«Խաչակիրներ» ջոկատի անդամները շարունակում են մնալ Կոռնիձորում: Նրանք պահանջում են միջանցքի բացում և հումանիտար օգնության անցկացում Արցախ։ Ջոկատի հրամանատար Սարգսիս Պողոսյանն այս պահին զրուցում է ոստիկանների և աջակիցների հետ, քննարկում են հետագա քայլերը:
Ինչպես երևում է, տարածքում մեծ թվով ոստիկաններ կան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեսակապի միջոցով ակցիայի մասնակիցներից մեկը հայտնել է, որ Կոռնիձորում են, ոստիկանները չեն թողում, որ առաջ գնան: տեսակապի միջոցով ակցիայի մասնակիցներից մեկը հայտնել է, որ Կոռնիձորում են, ոստիկանները չեն թողում, որ առաջ գնան: