ՏԵՍԱՆՅՈՒԹ. 40 լիտր բենզին են լցրել կեղծ կտրոններով և հեռացել. 2 երիտասարդները ձերբակալվել են

Հուլիսի 28-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Երասխ ճանապարհին գտնվող բենզալցակայաններից մեկում մի երիտասարդ կեղծ կտրոններով 40 լիտր բենզին է լցրել մեքենան և հեռացել:

 

Հաղորդումը փոխանցվել է Ոստիկանության Մասիսի բաժին: Իրավապահները պարզել են, որ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը բենեզալցակայում լիցքավորողին է տվել 20 լիտրանոց 2 կեղծ կտրոն, որոնք աշխատակիցները ստուգել են միայն նրա հեռանալուց հետո:

 

Իրավապահները հայտնաբերել են 2 երիտասարդի որոնք մեկ այլ բենզալցակայանում կեղծ կտրոններն իրացնելու պահին և ձերբակալել: Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ և դեղնականաչավուն զանգված, իսկ մյուսի մոտ 20 լիտրանոց կեղծ կտրոն:

 

Մինչև բռնվելը երիտասարդները կեղծ կտրոններով փորձել էին բենզին լցնել ոչ թե մեկ այլ երկու այլ բենզալցակայաններում, սակայն լիցքավորողները եղել են զգոն:

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քաղաքականություն