ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Քարդաշյանն անդրադարձել է ՄՔԴ նախկին գլխավոր դատախազի` Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ զեկույցին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է բժիշկ Էրիկ Իսրայելյանի գրառմամբ, որը, հրապարակելով միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի «Փորձագիտական կարծիք. ցեղասպանություն հայերի դեմ 2023թ» զեկույցը, հորդորում է իր հետևորդներին կիսվել գրառմամբ։

 

«Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է նավթի և գազի լծակները տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը մաքրելու համար»,- գրել է բժիշկ Իսրայելյանը։

Քաղաքականություն