ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տաքսու վարորդը կոտրում է արգելապատնեշը՝ հաճախորդներին հասնելու համար․ Սոչի
ՌԴ Սոչիում տաքսու վարորդը կոտրել է արգելապատնեշը՝ հյուրանոց հասնելու և հաճախորդներին հասնելու համար։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով իր աղբյուրին։
Նշվում է, որ տաքսու վարորդը հյուրանոց էր եկել հերթական պատվերի համար։ Պարզվել է, որ նրան թույլ չեն տվել մուտք գործել հյուրանոցի տարածք, քանի որ պետք է անվտանգության աշխատակցից թույլտվություն ստանար։
Այնուհետև տաքսու վարորդը վիճաբանել է անվտանգության աշխատակցի հետ, կոտրել արգելապատնեշը, նստել ղեկին ու հանգիստ քշել դեպի հյուրանոց։ Պահակը փորձել է կանգնեցնել ներխուժողին, սակայն չի ստացվել։ Տաքսու վարորդը վերցրել է ուղևորներին ու հեռացել։