ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրհեղեղը քշում տանում է տունը. Ալյասկայում մարդկանց տարհանում են աղետի գոտուց
Ալյասկայի մայրաքաղաքում Ջունոյում, ամբարտակ է փլուզվել` Մենդենհոլի սառցադաշտի արագ հալման պատճառով: Առաջացած ջրհեղեղը երկու տներից մեկը քշել տարել է, իսկ շրջանի մի քանի ճանապարհներ ջրի տակ են անցել։
Իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել և նշել , որ սառցադաշտն ավելի արագ է հալչում ջերմաստիճանի բարձրացման պատճառով և կարող է զգալիորեն փոքրանալ մինչև 2050 թվականը, ինչն էլ տարածաշրջանում կհանգեցնի ավելի ինտենսիվ ջրհեղեղների: