ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ են ասֆալտապատումից օրեր անց քանդում ու ջրի խողովակ փոխում. Արթուր Չախոյան

Քաղաքացի Արթուր Չախոյանը ֆեյբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ խոսում է ասֆալտապատումից հետո ճանապարհի քանդման պատճառի մասին։

 

Նրա խոսքով, որպես կանոն մինչ ասֆալտապատումը շինարարը տեղյակ է պահում «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Ընկերությունը փոսը փորում է,  աշխատանք անում, ապա տրակտորով հողը լցնում փոսն ու գնում։ Նրա խոսքով, այդ հատվածը «Վեոլիա ջուր»-ը ոչ ջրում է, ոչ էլ շեբեն լցնում, ինչի հետևանքով  հողը նստում է, իսկ ասֆալտը  որոշ ժամանակ անց վնասվում։ Վնադված հատվածի սպասարկումն իրականացնում է մրցույթում հաղթած շինարարական ընկերությունը, այդպես նշված է պայմանագրում։

 

Ըստ նրա` երաշխիքային սպասարկումից ու հավելյալ միջոցներ ծախսելուց խուսափելու համար շինարարական ընկերությունն ու Վեոլիա Ջուր ընկերությունը գալիս են համաձայնության, որ ընկերությունը ջրագիծը փոխի ասֆալտապատելուց հետո։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն