Միջազգային հանրության շրջանում կա հստակ գիտակցում՝ ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամն իրական է. Վարդան Սարգսյան
Միջազգային հանրության շրջանում կա հստակ գիտակցում, որ Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն իրական է, և մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ, մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգի հետ:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին երեկ՝ օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Նա ափսոսանքով ընդգծել է, որ հումանիտար բեռի տեղափոխման հետ կապված դեռևս փոփոխություններ չկան, սակայն, նկատվում է միջազգային հանրության կողմից իրավիճակի հետ կապված մտահոգությունների և ուշադրության զգալի աճ:
«Մասնավորապես, ԱՄՆ-ից, եվրոպական տարբեր կառույցներից, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից, Ֆրանսիայի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ականատես ենք լինում հայտարարությունների և կոչերի: Այս ուղերձներում հիմնականում շատ հստակ և հասցեական մատնանշվում է և կոչ է արվում Ադրբեջանին բացել արդեն գրեթե ութ ամիս փակված վիճակում գտնվող Լաչինի միջանցքը և չխոչընդոտել հումանիտար բեռների տեղափոխմանը»,- շեշտել է Վարդան Սարգսյանը:
Նա անդրադարձել է նաև Արցախում տեղի ունեցող ծանր դեպքերին՝ նշելով, որ հացի հերթում մարդիկ են ուշաթափվում:
«Կա սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս, մինչդեռ կրկին մեր հումանիտար օգնությունը՝ 19 բեռնատարներով, որտեղ կա ալյուր, որը կարող է նպաստել նրան, որ հիշյալ միջադեպը տեղի չունենան հացի հերթի մեջ, կա դեղորայք, որը կարող է այդ կարիքները հոգալ, դեռևս մնում է անշարժ, և ուղեբեռը փաստացի չի հասնում իր նպատակին»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներից արձագանք դեռ չկա և տեղաշարժի հետ կապված նույն իրավիճակն է:
Նմանատիպ հոդվածներ
Նրան քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն
«Մեշելի դեպքերի առնչությամբ կալանավորված Վագիֆ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգա...
Լուիս Բոնոն կրկին կայցելի տարածաշրջան
Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Այս մասին «Ազատությանը»...
Լաչինի միջանցքում Ադրբեջանը կարող է ցանկացած գործողություն ձեռնարկել․ Թուրքիայի ԱԳ նախարար
Լաչինի միջանցքն Ադրբեջանի ինքնիշխան տարածքի բաղկացուցիչ մասն է և Ադրբեջանն իրավունք ունի Լաչինում ցանկացած գործողություն...
Վարչական դատարան հայց է ներկայացվել ընդդեմ Փաշինյանի՝ պահանջելով արգելել նրան Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս
Փաստաբան, ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը օգոտսոսի 2-ին համատեղ հ...