Լուիս Բոնոն կրկին կայցելի տարածաշրջան
Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Այս մասին «Ազատությանը» են փոխանցել ԱՄՆ դեսպանությունից՝ նշելով՝ Բոնոն Երևանում կքննարկի ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին։
«Մենք հետևողականորեն փաստել ենք, որ խաղաղության հաստատումը տարածաշրջանում պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը։ Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին», - հայտնել են ԱՄՆ դեսպանությունից։
Հիշեցնենք, որ Լուիս Բոնոն տարածաշրջանում էր նաև մայիսին։ Բաքվում և Երևանում նա քննարկել էր հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքում Ադրբեջանը կարող է ցանկացած գործողություն ձեռնարկել․ Թուրքիայի ԱԳ նախարար
Լաչինի միջանցքն Ադրբեջանի ինքնիշխան տարածքի բաղկացուցիչ մասն է և Ադրբեջանն իրավունք ունի Լաչինում ցանկացած գործողություն...
Միջազգային հանրությունը ո՛չ անջատելու է, ո՛չ էլ՝ փրկելու է մեզ․ Վարդան Ոսկանյան
«Միջազգային կառույցները», «միջազգային հանրությունը», «անջատում հանուն փրկության» և նմանատիպ այլ արտահայտություններ դատար...
Նրան քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն
«Մեշելի դեպքերի առնչությամբ կալանավորված Վագիֆ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգա...
Միջազգային հանրության շրջանում կա հստակ գիտակցում՝ ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամն իրական է. Վարդան Սարգսյան
Միջազգային հանրության շրջանում կա հստակ գիտակցում, որ Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն իրական է, և...