ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սենեգալում ընդդիմության առաջնորդի ձերբակալությունից հետո անջատել են բջջային ինտերնետը

Սենեգալում երեկ գիշերվանից անջատվել է բջջային ինտերնետը՝ ռուսամետ համարվող ընդդիմության առաջնորդ Ուսման Սոնկոյի ձերբակալությունից հետո։ Այս մասին հայտնում է Senegal24News-ը՝ հղում տալով Սենեգալի կապի նախարարության հայտարարությանը։
 

Սենեգալի կապի, հեռահաղորդակցության և թվային տնտեսության նախարարությունը հայտարարել է երկուշաբթի օրվանից բջջային ինտերնետի հասանելիությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ անկարգությունների սպառնալիքի և սոցիալական ցանցերում բողոքի ակցիաների կոչերի տարածման պատճառով։ Ըստ նախարարության՝ շարժական ինտերնետի դադարեցումը կանխարգելիչ միջոց է հասարակական կարգի խախտումը կանխելու համար։

 

Այսօր բողոքի ցույցերը դուրս են եկել Սենեգալի մայրաքաղաքի սահմաններից։ Պահանջում ազատ արձակել ընդդիմության առաջնորդին։