ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաստանում ցույցերը շարունակվում են
Այս պահին Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվում են ցույցեր՝ ընդդեմ ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավի ժամանման։ Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
Հաղորդվում է նաև՝ Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում դուրս չգալ և չմասնակցել հանրահավաքներին։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվածները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշները, որոնք տեղադրվել են նավահանգստի մոտ։ Միաժամանակ իրավախախտների ստույգ թիվը չի հաղորդվում։
Նավահանգստում ոստիկանության աշխատակիցները շարունակել են հերթապահել հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով, տարածքը շրջափակվել է։
Նշենք, որ զբոսանավը Բաթում է ժամանել լուսաբացին։ Ուշ գիշերով այնտեղ հավաքվել են ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ցուցարարները հավաստիացնում են, որ զբոսանավում կան մարդիկ, որոնք աջակցում են Ուկրաինայում ռազմական գործողություններին, ինչպես նաև կողմ են Վրաստանից Աբախզիայի անջատմանը։ Նավահանգստում հերթապահում են ոստիկանության ուժեղացված վերակարգերը։