ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյուններ՝ Հունաստանի զինապահեստներից մեկում․ կան տուժածներ
Մի քանի մարդ վիրավորվել է Հունաստանի կենտրոնական Նեա Անկիալոսում զինամթերքի պահեստում պայթյունների հետևանքով կոտրված ապակու բեկորներից, հաղորդում է պետական ERT հեռուստատեսությունը։
«Նեա Անկիալոսի մի քանի բնակիչներ վիրավորվել են կոտրված պատուհանների բեկորներից, տեղում են շտապօգնության չորս մեքենա, իսկ որոշ բնակիչներ իրենց նավակներով լքում են տարածքը», հաղորդում է ERT-ն:
Iշխանությունները կոչ են անում փակել արտակարգ իրավիճակի վայրի մոտ գտնվող գազալցակայանները։
ERT-ն հայտնել է, որ զինամթերքի պահեստում բռնկված հրդեհի պատճառով անընդհատ պայթյուններ են լսվում, դրանք լսվում են մինչև Վոլոս։
Նշվում է, որ խոսքը ռազմաօդային ուժերի զինամթերքի պահեստների մասին է։
Աթենքի AMNA լրատվական գործակալությունը հայտնել է, որ պայթյունները սկսվել են ժամը 17:45-ին, դրանք լսվում են Վոլոս քաղաքում և գրեթե ողջ Մագնեզիայում։ Այս տարածքում հրդեհը մոլեգնում է արդեն երկրորդ օրն է։