Ջանքերը պետք է կենտրոնացնել Հայաստանն Արցախին կապող միջանցքի անխափան գործելու ուղղությամբ․ Տիգրան Աբրահամյան
Եթե նույնիսկ Կոռնիձոր հասած հումանիտար բեռը մուտք գործի Արցախ, ապա դա ընդամենը 2 օրվա խնդիր է լուծելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ջանքերը պետք է կենտրոնացնել Հայաստանն Արցախին կապող միջանցքի անխափան գործելու ուղղությամբ, իսկ մեկանգամյա անցումները որևէ լուրջ խնդիր չեն լուծում:
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի առաջ բերած` Աղդամ-Ստեփանակերտ երթուղուն, ապա դա Արցախի ադրբեջանացմանը տանելու կարճ եղանակներից է:
Հեքիաթների շարքից է այն մոտեցումը, թե զուգահեռ երկու երթուղին էլ` Աղդամ-Ստեփանակերտ ու Գորիս-Ստեփանակերտ, կարող են զուգահեռ գործել:
Ադրբեջանը հայաստանյան իշխանությունների հետ համատեղ քանդում է այն ամենը, ինչը Հայաստանը կապում է Արցախի հետ:
Ակնհայտորեն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հիմնական հարցերում և նպատակներում ներդաշնակ են գործում` Արցախի դեմ ատելության գեներացումից մինչև Արցախն ադրբեջանական հռչակումից», - գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից սկսվելու է թույլատրելի գնից բարձր գնով վաճառվող ապրանքը հարկադրաբար վերցնելու գործընթացը. Գուրգեն Ներսիսյան
Թեև Արցախի շրջափակման մերօրյա պայմաններում շուկայում իրացման ենթակա ապրանքները գրեթե սպառված են, այդուհանդերձ եղածն էլ մ...
Արթուր Թովմասյանը հրաժարական կտա՞․ պարզաբանում է Մետաքսե Հակոբյանը
Մի քանի ժամ է, ինչ մամուլում տեղեկություններ են տարածվում, իբրև թե ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել: Au...
Ադրբեջանում կրկին հիստերիայի մեջ են․ ԱԳՆ-ի էմոցիոնալ հայտարարությունը
«Հայաստանը, որը չի կարողանում հաշտվել Ադրբեջանի Հանրապետության կողմից իր սահմանները վերահսկելու և հայկական սադրանքները կ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Սազում ա՞․ Ալեն Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի ֆոնին ներկայացրել է արտերկրում կատարված...