Քաղաքականություն Կարևոր

Ադրբեջանում կրկին հիստերիայի մեջ են․ ԱԳՆ-ի էմոցիոնալ հայտարարությունը

Ադրբեջանում կրկին հիստերիայի մեջ են․ ԱԳՆ-ի էմոցիոնալ հայտարարությունը
«Հայաստանը, որը չի կարողանում հաշտվել Ադրբեջանի Հանրապետության կողմից իր սահմանները վերահսկելու և հայկական սադրանքները կանխելու համար ստեղծված Լաչինի սահմանային անցակետի գործունեության հետ…

«Հայաստանը, որը չի կարողանում հաշտվել Ադրբեջանի Հանրապետության կողմից իր սահմանները վերահսկելու և հայկական սադրանքները կանխելու համար ստեղծված Լաչինի սահմանային անցակետի գործունեության հետ, մեքենաների շարասյուներ է ուղարկել Ադրբեջանի ինքնիշխան տարածք՝ առանց մեր կողմի հետ համաձայնեցնելու»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, թե միջազգային տասնյակ դեսպանների աչքի առաջ ցուցադրված հումանիտար բեռը «պատրվակ է»՝  ոտնձգություն կատարելու Ադրբեջանի կեղծ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:

 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. 

 

«Մոսկվայում բանակցություններից անմիջապես հետո հայկական կողմի նման գործողությունները, ներառյալ ներկա իրավիճակի հետ կապված մանրամասն քննարկումները, վկայում են գործընթացում այս երկրի անազնվության, իրավիճակը սրելու և միջազգային հանրությանը մոլորեցնելու մտադրության մասին։ 

 

Այս սադրանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի պնդումները «տարածաշրջանում հումանիտար լարված իրավիճակի» մասին ոչ այլ ինչ են, քան մանիպուլյացիաներ և անօրինական գործունեությունը շարունակելու մտադրություն»։

 

Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև շարունակել է կեղծ հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը, հայ բնակիչների կարիքները հոգալու համար, առաջ է քաշել մի շարք առաջարկներ, որոնց, իբր, աջակցում են Եվրամիության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, այդ թվում՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումը և այլն։

 

Նշվում է, որ Հայաստանը դեմ է բոլոր այլընտրանքային առաջարկներին և ինքնուրույն խոչընդոտում է համապատասխան մարդասիրական գործունեությանը։

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն հումանիտար բեռների տեղափոխումը սովամահության մատնված հազարավոր բնակիչների համար անվանել է  «քաղաքական շանտաժ» ու հավելել, որ Հայաստանի «սադրանքում գործիքի են վերածվել նաև Հայաստանում Եվրամիության առաքելությունը և դիվանագիտական կորպուսը»:

Նմանատիպ հոդվածներ

Այսօրվանից սկսվելու է թույլատրելի գնից բարձր գնով վաճառվող ապրանքը հարկադրաբար վերցնելու գործընթացը. Գուրգեն Ներսիսյան

Թեև Արցախի շրջափակման մերօրյա պայմաններում շուկայում իրացման ենթակա ապրանքները գրեթե սպառված են, այդուհանդերձ եղածն էլ մ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250