
Ինչու է ձախողվել Ուկրաինայի ԶՈՒ հակահարձակումը՝ ըստ ամերիկացի սյունակագրի

Ամերիկացի սյունակագիր Բրենդան Քոուլը Newsweek-ի համար հոդվածում նշել է Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակման ձախողման պատճառը։
Ըստ Քոուլի՝ Ուկրաինայի կողմից Արևմուտքից ստացված զենքերին դիմավորել են «բառացիորեն պաշտպանական սպառազինության հովիտներ», որոնք ռուս զինվորականները կանգնեցրել էին ճակատային գծի երկայնքով:
«Դրանց թվում են ականապատ դաշտեր, հակատանկային խրամատներ և «վիշապի ատամներ»՝ բրգաձեւ բետոնի կտորներ, որոնք օգտագործվում են ռազմական տեխնիկան կանգնեցնելու համար», - ասել է նա։