Լավրովը կոչով դիմել է Միրզոյանին և Բայրամովին
Կողմնակից ենք, որ բոլոր եռակողմ համաձայնագրերը (1, 2, 3, 4) ամբողջությամբ ու փոխհարաբերված հարգվեն ու կիրառվեն: Այս մասին եռակողմ հանդիպման բացման խոսքում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ ու կայունությամբ։ «Կողմերի համաձայնությամբ (որը, ինչպես հասկանում եմ, հաստատվել է) մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, քաղաքագետների և խորհրդարանականների միջոցով մարդկանց շփումների զարգացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
«Այսօր ես կցանկանայի ձեզ հրավիրել մտքեր փոխանակելու այն մասին, թե այժմ որտեղ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել դրա համակարգման գործում՝ օգտագործելով մեր փորձագիտական ներուժն ու լավ հարաբերությունները այստեղ ներկայացված մեր բարեկամների հետ»,- ընդգծել է Լավրովը։
Եզրափակելով՝ ՌԴ ԱԳ նախարարն ասել է․ «Ակնկալում ենք, որ այս բոլոր հարցերը կքննարկենք պրագմատիկ, կառուցողական մթնոլորտում»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել: Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ պատգամավոր...
Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսի...
«Պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից». Արցախի ԱԺ նախագահ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավ...
«Կա կոնկրետ քայլերի փաթեթ, որը կարելի է համաձայնեցնել Ադրբեջանի հետ». Սամվել Բաբայան
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրագրող Արթուր Կիրակոսյանին տված հարցազրույցում հաստատել է...