«Հայաստանի իշխանությունների ձեռքում կա մի ուժեղ զենք». Օսկանյան
Հայաստանի իշխանությունների ձեռքում կա մի ուժեղ զենք, դա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումն է։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Որոշման համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, սակայն մինչ օրս ճանապարհը փակ է։
Ըստ Օսկանյանի՝ ունենալով այդ որոշումը՝ Հայաստանն այսօր շատ արագ պետք է հայց ներկայացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։
«Հարցը բերի այնտեղ և պարտադրի, խնդրի, պահանջի, , որ Լաչինի միջանցքը բացվի։ Այդ հումանիտար իսկապես ծանր վիճակը կարողանա ճիշտ ներկայացնել, ճիշտ մարդկանցով։ Եվ համապատասխան ճիշտ դիվանագիտական աշխատանք կատարելով՝ այնտեղ հասնել մի այնպիսի որոշման, որը լրացուցիչ ճնշում կդնի Ադրբեջանի վրա, որ այդ ճանապարհը բացի»,- ասել է դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
«Կա կոնկրետ քայլերի փաթեթ, որը կարելի է համաձայնեցնել Ադրբեջանի հետ». Սամվել Բաբայան
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրագրող Արթուր Կիրակոսյանին տված հարցազրույցում հաստատել է...
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Ար...
Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսի...
«Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն». Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին
Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատո...