ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սյունիքում հայտնաբերված կոկաինի դեպքերը գետի վրայով են անցկացրել կամ նետումներով». Բադասյան

Նշված գործի հետ կապված տեղեկություն չունենք, նախաքննության փուլում է, ԱԱԾ-ի վարույթում է  Այդ մասին այսօր՝ հուլիսի 20-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոցների բացահայտումներին:

 

«Դրանից հետո Սյունիքում հայտնաբերված վերջին դեպքերը, որքան որ ես եմ տեղյակ, բոլոր խոշոր դեպքերը անցել են ոչ թե սահմանային անցման կետով, այլ գետի վրայով, նետումներով և այլ եղանակներով: Դրանց մասին ևս տեղեկություն չունենք: Իսկ ՊԵԿ-ի կողմից հայտնաբերվածները, թե՛ ֆենտանիլի հետ կապված, թե՛ մետամֆետամինի հետ կապված, հայտնաբերումներ ունենք, որի մասին հենց հրապարակման փուլը գալիս է, մենք անպայման ասում ենք»,-ասել է նա:

 

ՊԵԿ նախագահը նշեց, որ թմրանյութերը ներկրվում են տարբեր մարդկանց կողմից:

 

«Մետամֆետամինի վերջին դեպքը, օրինակ, եղել է Իրանի հետ սահմանին, անցակետով է անցել, բավական բարդ եղանակով թաքցված, սկանավորման միջոցով կասկած է առաջացել, բացվել է պայուսակը, և այնտեղ հայտնաբերվել մետամֆետամին, և հետո այդ նույն շղթայով այլ դեպքեր են հայտնաբերվել»,- ասել է Բադասյանը:

Քաղաքականություն