ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը». վարչապետ
Բրյուսելում հանդիպման ժամանակ քննարկված հարցերից էր Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց 29 800 եւ 86 600 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումը: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա եւ առաջիկայում պետք է մենք կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը»,-ասել է նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա կողմերի ինքիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքի հիման վրա։
Ինչ վերաբերում է հումանիտար հարցերին՝ վարչապետն ասաց, թե Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին այդ թեմայով տրված խոստումները։
«Բայց մենք անհոգնել պիտի շարունակենք աշխատանքը գերիների վերադարձի ու անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ». Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին
Որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ, որոշ հարցերում՝ համաձայնության գալու հեռանկարներ. Արարատ Միրզոյանը` խաղաղության...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միշուստինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:...
«Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն». Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին
Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե սա իսկապես հայ ժողովրդի իրական պատկերն է, ապա այս հասարակությունն ապագա չունի․ Բաբայան
«Ինչ է լինելու հետո, Արցախը շատ ծանր վիճակում է, ոչ միայն Արցախը, այլ Հայաստան հասկացությունն է վերաարմատավորվել: Արդյոք...