ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բադասյանը հերքում է «Financial Times»–ին. ՀՀ–ից ՌԴ մեքենաների արտահանումը չի ավելացել
ՀՀ իշխանությունները թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ է, գործընկերների հետ բաց ու պարզ եղանակով են աշխատում և համագործակցում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` անդրադառնալով «Financial Times»–ի հրապարակմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ «Financial Times»–ի` Հայաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը միայն 2023 թվականի հունվարին 2022 թ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 200 անգամ՝ կազմելով 180 մլն դոլար։ Եվ այս ամենը պարբերականը դիտարկել է ՌԴ–ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների ֆոնին։
«Չգիտեմ՝ որ լրատվամիջոցը, որ լոբբինգի, ինչ ազդեցության տակ ինչ նյութեր է տպագրում, այնուամենայնիվ, մենք մեր գործընկերների հետ բաց եւ պարզ եղանակով համագործակցել ենք:
Ի դեպ, այդ լրատվամիջոցը ի սկզբանե դիմել էր մեզ, սակայն մեր պատասխանը, մեր մեկնաբանությունները կամ մեր թվերը ներկայացված չէին այդ հրապարակման մեջ։ Մենք, օրինակ, նշել էինք, որ նաեւ 2019-ին մեքենաների շատ մեծ հոսք կար Հայաստան, որը սանկցիաների հետ կապված չէր»,– ընդգծել է Բադասյանը։
Նա նաև ավելացրել է, որ ոչ բոլոր մեքենաներն են պատժամիջոցների տակ, բացի այդ, հրապարակման մեջ կան որոշ անհամապատասխանություններ։
Հիշեցնենք, որ 2022 թ նոյեմբերի 18–ին ասուլիսի ժամանակ Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը հայտնել էր, որ Հայաստանը Բելառուսից, Ղազախստանից և Վրաստանից հետո 4-րդ տեղն է զբաղեցնում Ռուսաստան ավտոմեքենաների արտահանմամբ։ 2022 թ վերջին վեց ամսվա ընթացքում Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման մեջ Հայաստանի մասնաբաժինը 6,5 տոկոս է կազմել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ». Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին
Որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ, որոշ հարցերում՝ համաձայնության գալու հեռանկարներ. Արարատ Միրզոյանը` խաղաղության...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միշուստինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:...
«Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն». Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին
Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե սա իսկապես հայ ժողովրդի իրական պատկերն է, ապա այս հասարակությունն ապագա չունի․ Բաբայան
«Ինչ է լինելու հետո, Արցախը շատ ծանր վիճակում է, ոչ միայն Արցախը, այլ Հայաստան հասկացությունն է վերաարմատավորվել: Արդյոք...