ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ամո՛թ է, սով է Արցախում, բացե՛ք ճանապարհը». արցախցիների ցույցը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Արցախի համաժողորվրդական շարժմանը միացած «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները ևս մեկ անգամ հավաքվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ իրենց կոչը հղելու միջազգային հանրությանը։
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենք արցախցիների կողքին են և Արցախը միայնակ չէ։
Արցախցի Արևիկ Պետրոսյան հնչեցրել է իրենց պահանջը, որ պետք է բացել կյանքի ճանապարհը, որպեսզի Արցախում իրենց հայրենակիցները սովամահ չլինեն։
«Մենք նաև այստեղ ենք սատարելու այն կանանց, որոնք հացադուլ են հայտարարել ի աջակցություն սովի մատնվող արցախահայությանը»,- պահանջ է հնչեցրել ակցիայի մասնակիցը։
ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն էլ հավելեց, որ Արցախում մարդիկ սովի են մատնվում ոչ միայն Ադրբեջանի, այլև լուռումունջ նայող միջազգային հանրության ինստիտուտների կողմից:
«Ապահովեք կամ հողային, կամ օդային ճանապարհ։ Մենք ձեզանից սնունդ չենք ուզում, այն ինքներս ենք բերելու։ Ամո՛թ է սովի մատնել 120 000 հայի, այդ թվում՝ 30 000 երեխայի։ Ամո՛թ է, սով է Արցախում, բացե՛ք ճանապարհը։
Ինչի՞ համար եք ամեն երկրում գրասենյակներ բացել։ Դուք կարողանում եք, բայց չեք անում։ Բացե՛ք կյանքի ճանապարհը, կամ փակե՛ք ձեր գրասենյակը»,- հայտարարել է Ալավերդյանը։
Նշենք, որ արցախցիները հաջակցություն շրջափակման մեջ գտնվող հայրենակիցների ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց նաև սնունդ են հավաքում։
Հիշեցնենք, որ Արցախում սկսվել է համաժողովրդական շարժում. արցախցիները Վերածննդի հրապարակում վրաններ են տեղադրել և անժամկետ նստացույց սկսել։ Նստացույցին միացել է նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Երևանում էլ ի աջակցություն արցախցիների բողոքի ակցիաներ են տեղի ունենում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանատների առջև։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանգնակները հեռացվում են, տնտեսվարողները՝ տուգանվում
Ստվարաթղթե արկղեր, մետաղական արգելանշաններ. փողոցների երթևեկելի մասում կանգնակների տեղադրումն արգելվում է օրենքով:Խնդիրը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի երթուղի են դուրս գալիս նաև կին վարորդներ․ քաղաքապետարան
Տրոլեյբուսային №10ա երթուղին այսօրվանից կսպասարկի նաև կին վարորդ: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանն ու տեսանյութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում ամենուր հերթեր են
Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում ամենուր հերթեր են, հացի, ձվի, կաթնամթերքի հերթեր: Խանութները դատարկ են, դեղատ...