ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոչ մի բան չեն անում, մեր երեխեքը իրենց պատճառով են կորել». անհետ կորածի մայր
Մեզ ոչ մեկ չընդունեց, մեր հարցերին որևէ մեկը չպատասխանեց, արհամարհանքից ու վիրավորանքից բացի ոչինչ չտեսանք։ Դիմում ենք գրել, սպասում ենք, թե երբ կպատասխանեն, անձամբ եմ դիմումը գրել, որ Նիկոլ Փաշինյանը մեզ ընդունի, մտնենք մոտը խոսենք, հարցեր ու պատասխաններ լինեն։ Այս մասին նախագահականի մոտ ակցիայի ժամանակ հայտարարել է անհետ կորած զինծառայողի մայրը՝ տիկին Գայանեն։
«Մեր երեխեքին պալյուբոմու տալու եք, ինչքան էլ փափուկ բարձ դնեք գլխներիս տակ, քնացնեք հարցը, միևնույնն է, մեր երեխեքին տալու եք, հարցը լուծում ստանալու է, չենք թողնելու հանգիստ ապրեք»,-նշել է նա։
Հարցին, թե ի՞նչ են քննարկել ԱԱԾ տնօրենի հետ, տիկին Գայանեն ասաց, որ տեղակալի հետ են խոսել․ «Ասում են, թե աշխատում ենք, բա ո՞ւր ա, ե՞րբ աշխատեցիք, որ մենք չտեսանք։ Ոչ մի բան չեն անում, դատը հետաձգում են ամիսներով, էնքան են հետաձգելու, որ դատը չանեն»,-ասել է նա՝ նշելով, որ այս քայլերը նպատակ ունեն հոգնեցնելու ծնողներին։
«Չի կարելի ծնողի վշտի նկատմամբ այսքան արհամարհանք ցույց տալ։ Մեր երեխեքը իրենց համար են գնացել, իրենց պատճառով են կորել»,-ասել է տիկին Գայանեն։
Մանրամասն՝ տեսանյութում։