ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելում զանգվածային ցույցեր են անցկացվում
Իսրայելի տարբեր հատվածներում վաղ առավոտից բազմաթիվ ցույցեր են սկսվել դատական համակարգին առնչվող օրինագծի դեմ, որն առաջին ընթերցմամբ անցել է խորհրդարանում։ Ցույցերի ընթացքում 20 մարդ է ձերբակալվել։ 1 կին վիրավորվել է մեքենայի հարվածի հետևանքով։ Հայտնում է Jerusalem Post պարբերականը:
Իսկ Թել Ավիվում հարյուրավոր ցուցարարներ շրջապատել են դատարանի շենքը՝ պատին գրելով «ամոթ»։ Երկրի տարբեր միջքաղաքային ճանապարհների վրա խցանումներ են առաջացել։
Բարեփոխումները նախատեսում են գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին: Կառավարության կողմից այս օրինագծի առաջարկը լայնամասշտաբ ցույցեր էր առաջացրել նաև ամիսներ առաջ։ Բողոքի ակցիաների արդյունքում օրինագծի ընդունման գործընթացը հետաձգվել էր։
Jerusalem Post-ը նշում է, որ ցույցերի հեռանկարն անորոշ է, քանի որ հուլիսի 30-ից Քնեսեթը գնում է ամառային արձակուրդի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահները թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի են ձերբակալել
Արաբկիրի քրեական հետախույզները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում ամենուր հերթեր են
Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում ամենուր հերթեր են, հացի, ձվի, կաթնամթերքի հերթեր: Խանութները դատարկ են, դեղատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավստրալիայում առեղծվածային մետաղական գլան է հայտնաբերվել
Ավստրալիայում խորհրդավոր մետաղյա գլան է ափ դուրս եկել Ջուրիեն ծովածոցի մոտ, հայտնում է Fox News-ը։ «Ավստրալիայի իշխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահաբեկիչները 13 միլիոն դոլար արժողությամբ մասնավոր ինքնաթիռ են ներկել. Իսպանիա
Կլիմայական ահաբեկիչները 13 միլիոն դոլար արժողությամբ մասնավոր ինքնաթիռ են ներկել Իսպանիայի Իբիցա օդանավակայանում: Այս մա...