ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանին հայտնել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Երևանի և Բաքվի հաշտեցման գործընթացը։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նորմալ կենսաապահովման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը», - նշված է հաղորդագրությունում։
Կողմերը նաև անդրադարձել են Ադրբեջանի արձագանքին օրերս ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությանը, որին Ադրբեջանը կոշտ էր արձագանքել։ Ըստ ադրբեջանական կողմի՝ ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պայմանավորում է Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ, ինչը հակասում է Մոսկվայի և Բաքվի միջև փոխգործակցության մասին հռչակագրին։
«ՌԴ ԱԳՆ-ի՝ ս․թ․ հուլիսի 15-ի հայտարարության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ մեկնաբանությունների հետ կապված ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ հարգանքով է վերաբերվել և վերաբերվում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն և տառին։ Միևնույն ժամանակ, դա չի վերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակողմանիորեն խթանելու, օրակարգային բոլոր հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցերը բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծելու խնդիրը», - գրված է հաղորդագրության տեքստում։
Ռուսական կողմը նաև հաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ «բարձր մակարդակով քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովը՝ Մոսկվայում նշված փաստաթղթի ստորագրման համար»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միշուստինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:...
«Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն». Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին
Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատո...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին նախ հան...
«Կա կոնկրետ քայլերի փաթեթ, որը կարելի է համաձայնեցնել Ադրբեջանի հետ». Սամվել Բաբայան
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրագրող Արթուր Կիրակոսյանին տված հարցազրույցում հաստատել է...