Պեսկովն ասել է, որ Պուտինի ժամանակացույցում առայժմ Էրդողանի հետ շփումներ չկան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցում առայժմ որեւէ շփում նախատեսված չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերով, որոնք մեջբերել է ՏԱՍՍ-ը, ցորենի գործարքից
Ռուսաստանի դուրս գալուց եւ այլ իրադարձություններից հետո Պուտինը չի նախատեսել բանակցություններ վարել Թուրքիայի նախագահի հետ։
«Առայժմ չկան»,- ասել է Պեսկովը։
Անցած շաբաթ Կրեմլի ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել էր, որ Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույց անցկացնելու մտադրություն էլ չունի։
Ավելի վաղ Էրդողանը տեղեկացրել էր, որ պատրաստվում է զանգահարել Պուտինին՝ քննարկելու համար ցորենի գործարքը՝ չսպասելով Ռուսաստանի նախագահի այցին, որը կարող է այցելել Թուրքիա օգոստոսին։ Էրդողանը նաեւ ասել է, որ ցորենը դուրս բերելու մասին համաձայնագիրն Ուկրաինայում սեւծովյան նավահանգիստներից դառնալու է գալիք բանակցությունների թեման, որոնք Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը կանցկացնի ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միշուստինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:...
«Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն». Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին
Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատո...
«Կա կոնկրետ քայլերի փաթեթ, որը կարելի է համաձայնեցնել Ադրբեջանի հետ». Սամվել Բաբայան
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրագրող Արթուր Կիրակոսյանին տված հարցազրույցում հաստատել է...
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Ար...