Եվրախորհրդարանի կոմիտեն Հաագայի դատարանին կոչ է արել Լուկաշենկոյին կալանավորման որոշում կայացնել
Եվրախորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն Հաագայի միջազգային քրեական դատարանին կոչ է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կալանավորելու որոշում կայացնել։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի պատգամավորների զեկույցի արդյունքներն ամփոփող մամուլի հաղորդագրության մեջ։
Պատգամավորները կոչ են արել կալանավորել Լուկաշենկոյին Ուկրաինայից երեխաների տեղահանություններում ներգրավվածության համար։ Կոմիտեում կարծում են, որ երկիրը պատասխանատվություն է կրում Ուկրաինային պատճառած վնասների և գործած հանցանքների համար։
«Քանի որ Միջազգային քերական դատարանն արդեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվով-Բելովային կալանավորելու որոշում էր կայացրել, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՄՔԴ-ին դիտարկել նմանատիպ որոշման կայացումը Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ»,- ասվում է հայտարարությունում։
Բացի այդ, պատգամավորները կարծում են, որ ԵՄ Խորհուրդը նույնպես պետք է ընդլայնի սանկցիաների տակ հայտնված բելառուս և ռուս անձանց ցանկը՝ ներառյալ ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման գործում ներգրավվածներին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միշուստինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:...
«Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն». Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին
Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատո...
«Կա կոնկրետ քայլերի փաթեթ, որը կարելի է համաձայնեցնել Ադրբեջանի հետ». Սամվել Բաբայան
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրագրող Արթուր Կիրակոսյանին տված հարցազրույցում հաստատել է...
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Ար...