Ես չեմ վերադառնա եվրոպական ֆուտբոլ, դուռը վերջնականապես փակ է. Ռոնալդու
Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի վերադառնա եվրոպական ֆուտբոլ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Ես չեմ վերադառնա եվրոպական ֆուտբոլ, դուռը վերջնականապես փակ է: Ես 38 տարեկան եմ, բացի այդ, եվրոպական ֆուտբոլի մակարդակը շատ է իջել։ Միակ արժանի լիգան Անգլիայում է, այն զգալի առաջ է մյուսներից»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում:
Ֆուտբոլիստի խոսքով՝ Սաուդյան Արաբիայում խաղալու որոշումը «100%-ով» պայմանավորված է եղել առաջատար խաղացողներին առաջնություն բերելու ցանկությամբ։ Նա օրինակ է բերել «Յուվենտուս», տեղափոխումը. Ռոնալդուի կարծիքով՝ Իտալիայի առաջնությունը «մեռած էր», իսկ նրա գալուց հետո «կրկին վերակենդանացավ»։
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն է, «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիր, Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող։ Նա խաղացել է պորտուգալական «Սպորտինգ»-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, իսպանական «Ռեալ»-ում, իտալական «Յուվենտուս»-ում։
Նմանատիպ հոդվածներ
Չեմպիոնների լիգա. հուլիսի 18-ի խաղացանկը
Այսօր՝ հուլիսի 18-ին, կկայանան Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները։...
Մեր նպատակները երբեք չեն փոխվում, պայքարելու ենք բոլոր տիտղոսների համար. Մխիթարյան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական շրջանի մասին։ «Ուրախ եմ այստեղ սկսել ի...
Ինչու Մեսսիի համար հեշտ չի լինի MLS-ում․ Ռունին բացատրել է
«Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին գնահատել է արգենտինացի հարձակվ...
Պատանի ըմբիշները Թուրքիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները հուլիսի 31-ից Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն աշխարհ...