Ինչու Մեսսիի համար հեշտ չի լինի MLS-ում․ Ռունին բացատրել է
«Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին գնահատել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանկարները MLS-ում։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Մեսսիի համար ամեն ինչ պատրաստ է. Նրա մոտ եկան նրա ընկերները՝ Սերխիո Բուսկետսն ու Խորդի Ալբան։ Հավանաբար նրանց կմիանան Ինյեստան ու Սուարեսը։ Մեսսին ունի մարզիչ, որին սիրում և վստահում է. MLS-ի համար սա շատ կարևոր է։
Այնուամենայնիվ, Մեսսիի համար այստեղ հեշտ չի լինի։ Խենթ է թվում, բայց խաղացողները, ովքեր հայտնվում են այստեղ, համարում են, որ դա դժվար առաջնություն է: Տեղափոխություններ, տարբեր պայմաններ տարբեր քաղաքներում, իսկ խաղադաշտում մեծ էներգիա ու լարվածություն կա։ Ամերիկացիները սիրում են հաղթողներին. Առաջին հերթին նրանք ցանկանում են տեսնել վարպետությունը և զվարճանալ, իսկ Մեսսին տալիս է ամեն ինչ»,- Ռունիի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում իր նորամուտը կարող է նշել հուլիսի 21-ին մեքսիկական «Կրուս Ազուլի» դեմ խաղում:
Նմանատիպ հոդվածներ
Մեր նպատակները երբեք չեն փոխվում, պայքարելու ենք բոլոր տիտղոսների համար. Մխիթարյան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական շրջանի մասին։ «Ուրախ եմ այստեղ սկսել ի...
Չեմպիոնների լիգա. հուլիսի 18-ի խաղացանկը
Այսօր՝ հուլիսի 18-ին, կկայանան Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները։...
Ես չեմ վերադառնա եվրոպական ֆուտբոլ, դուռը վերջնականապես փակ է. Ռոնալդու
Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է,...
Պատանի ըմբիշները Թուրքիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները հուլիսի 31-ից Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն աշխարհ...