«Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի». Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ՝ Ռուսաստանի հետ իր տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակ կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Պատերազմի ժամանակ ոչ ոք չի միանում ՆԱՏՕ: ՆԱՏՕ-ի երկրի վրա հարձակվել նշանակում է մասնակցել, երրորդ համաշխարհային պատերազմի:
Հարցն այն չէ, թե արդյոք նրանք պետք է միանան, այլ այն, թե երբ կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Մինչ այս ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նույնպես հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի մաս՝ պետության տարածքում հակամարտությունն ավարտվելուց հետո։ Նա նաև հավելել է, որ Կիևը պետք է մի շարք բարեփոխումներ իրականացնի դաշինքի պահանջները բավարարելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավու...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին նախ հան...
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...