ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իշխանությունը զինված է, ժողովուրդն էլ թող զինվի»․ ՔՊ-ական պատգամավորը` զենքի ազատ վաճառքի մասին
Ես կողմ եմ զենքի ազատ վաճառքին և նրա հնարավորությունների ավելի մեծացմանը, քանի որ կյանքը ցույց է տվել, որ զենքի ազատ վաճառքը շատ ավելի դեմոկրատիկ հնարավորություններ է տալիս հասարակությանը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, ԱԺ արտահերս նստաշրջանում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«Դրա հիմնավորումը ես մտածել եմ այսպես. օրինակ, ամբողջ հասարակությունն իրենից ներկայացնում է ժողովրդին, իշխանությունը և հանցագործ աշխարհը։ Իշխանություններն, ուզեն թե չուզեն, զինված են, հանցագործ աշխարհը զինված է, ժողովուրդը՝ ոչ, դրա համար էլ ամեն ինչ թափվում է ժողովրդի գլխին: Մենք պետք է կարողանանք այս հավասարակշռությունը վերականգնել։
Երկրորդ, երբ մենք թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից։ Մարդն իրավունք ունի ինքնապաշտպանվելու և պետությունը չէ, որ միշտ կանգնած է մարդու կողքին, երբ որ մարդը մենակ գնում է, և ենթադրենք ինչ-որ սոված շներ կարող են հարձակվել և նրան ուտել, և նա զրկած է ինքնապաշտպանությունից:
Ընդհանրապես, եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում այն ժողովրդին, որը նրան իշխանություն է տվել»,-ասել է ՔՊ-ական պատգմավորը:
Նշենք, որ նախագծի համաձայն. «Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթները տարածել նաև փամփուշտների, ինչպես նաև հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի շրջանառության վրա, քանի որ գործող կարգավորումներով փամփուշտներին և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերին վերաբերող դրույթներ որոշ հոդվածներից բացակայում են, ինչը խոչընդոտներ է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում:
Բացի այդ, առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացինների համար նախատեսված է պարտականություն՝ կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ, մինչդեռ դեռևս նման կազմակերպություններ չկան: Ուստի նշված քննությունների անցակացումը կազմակերպելու համար նախատեսվում է դրանք իրականացնել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով»։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրահար զույգը մերկ ֆոտոսեսիա է կազմակերպել այգում. ՌԴ
ՌԴ-ի Կազան քաղաքի այգում զույգը մերկ ֆոտոշարք է կազմակերպել։ Տեսանյութը, որը նկարահանել է ականատեսը, հրապարակել է «Կազան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները. միանգամից 9 երթուղի է գործարկվել
Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդանում «Հայաքվեի» անձնակազմի նկատմամբ հարձակում է կատարվել
Հրազդանում «Հայաքվեի» անձնակազմի նկատմամ հարձակում է կատարվել։ «Իշխանական սադրիչներն արդեն դիմում են ճարահատյալ քայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորածի հորն ասել են՝ Մեծամորի մորգից տղուդ տար, թե չէ աջակցությունից կզրկվես
Մինչև փետրվար ամիսը իմ երեխու հետ կապի մեջ եմ եղել․ ուրիշ երկրից գիշերվա ժամերին զանգել է անընդհատ, ինձ հետ չի խոսել, չե...