Սուրովիկինի հետ միասին ավելի քան 10 բարձրաստիճան զինվորական է կալանավորվել. WSJ
Առնվազն 13 ռուս բարձրաստիճան զինվորական կալանավորվել է հարցաքննության համար «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից հետո, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) սկսել է ձերբակալությունները Պրիգոժինի ապստամբությունից մի քանի ժամ անց, ըստ հրատարակության զրուցակիցների։ Ձերբակալություններն արվում են «շարքերը մաքրելու» նպատակով, ասել է աղբյուրներից մեկը։ Հրատարակության տվյալներով՝ շուրջ 15 ռուս սպա արդեն հեռացվել է ծառայությունից։
ԱԴԾ-ի կողմից ձերբակալվածների թվում է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի հրամանատար, Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարի տեղակալ, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը, հայտնում են WSJ-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ գեներալը կալանքի տակ է գտնվում Մոսկվայում, բայց ոչ քննչական մեկուսարանում, միաժամանակ բազմիցս հարցաքննվել է:
Զրուցակիցներից մեկը հայտարարել է, որ Սուրովիկինը գիտեր ապստամբության պլանների մասին, սակայն չի մասնակցել դրան։ Սուրովիկինին մեղադրանք չի առաջադրվել։ Աղբյուրները նշում են, որ գեներալը կարող է ազատ արձակվել, հենց որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի, թե ինչպես արձագանքել ապստամբության հետևանքներին:
Նմանատիպ հոդվածներ
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավու...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին նախ հան...
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...