ՌԴ-ում արգելել են փոխել սեռը
ՌԴ Պետդուման այսօր լիագումար նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ՌԴ-ում մարդու սեռի փոփոխությանն ուղղված բժշկական միջամտությունների արգելք սահմանելու մասին օրինագիծը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Օրինագիծը պալատի քննարկմանն էին ներկայացրել Դումայի բոլոր հինգ խմբակցությունների պատգամավորները՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, առաջին ընթերցմամբ Դուման փաստաթուղթն ընդունել էր հունիսին: Նախաձեռնության համաձայն՝ «ՌԴ-ում քաղաքացիների առողջության պահպանման հիմունքների մասին» օրենքն առաջարկվում է լրացնել նոր հոդվածով, որն արգելում է սեռափոխությանն ուղղված բժշկական միջամտություններն ու դեղամիջոցների կիրառումը:
Սակայն արգելքը չի վերաբերում այն բժշկական միջամտություններին, որոնք կապված են բնածին անոմալիաների և զարգացման արատների բուժման, ինչպես նաև երեխաների սեռական օրգանների ձևավորման խանգարման պատճառ հանդիսացող գենետիկ և էնդոկրին հիվանդությունների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...