«Չի կարող խոշտանգման հետևանքը լինի ներողությունը». Արամ Օրբելյան
Կան մի շարք իրավունքներ, որոնք իրենց պաշտպանությամբ շատ ավելի բարձր են դասվում. Դրանցից մեկը խոշտանգված չլինելու իրավունքն է և դա բացարձակ արժեք է համարվում այսօրվա ժամանակակից պետության տեսակետից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» խորագրով հանրային կրթական մարաթոնի ժամանակ նշել է փաստաբան Արամ Օրբելյանը:
Ըստ նրա, եթե մենք ունենք կայացած պետություն, ապա այդ պետությունում խոշտանգումների բացառումն այդ պետության համար մեկ չափանիշներից մեկն է։ Նա նշել է, որ նման իրավունքներից մյուսն էլ դատական պաշտպանությունն է. «Իրականում այդ երկու իրավունքները կարելի է բարձր պաշտպանության լույսի ներքո դիտարկել, քան բազմաթիվ այլ իրավունքներ»։
Արամ Օրբելյանն ընդգծել է, որ խոշտանգումների արգելքը բացարձակ է, սա այն քիչ իրավունքներից է, որ ոչ մի դեպքում, ոչ մի հանգամանքում չի կարող սահմանափակվել, չի կարող հետքայլ արվել միջազգային իրավունքի, Հայաստանի Սահմանադրության, եվրոպական ստանդարատների տեսակետից։
«Խոշտանգումն ուղղակիորեն արգելված է բոլոր հնարավոր ձևերով։ Երբ մենք ասում ենք, որ խոշտանգումն արգելված է և չի կարելի, դա շատ կարևոր է, բայց շատ կարևոր է, որպեսզի պետությունը ոչ միան չխոշտանգի կամ ինչ-որ մի տեղ օրենքում գրի, որ արգելում է խոշտանգումը ու իր պարտավորությունները կատարած համար։ ՄԻԵԴ-ն իր պրակտիկայում ասել է՝ մի տեղ որ գրել ես, դա բավարար չէ։ Մեր Սահմանադրությունն էլ է ասում, որ դա բավարար չէ, պետք է հիմնարար իրավունքների իրացման կառուցակարգեր ունենալ»,- ասել է փաստաբանը։
Նա ընդգծել է, որ եթե տեղի է ունեցել խոշտանգում, պետք է առաջացնի հետևանք, չի կարող տեղի ունենալ խոշտանգում ու դրա հետևանքը լինի ներողությունը, այսինքն ինքն արդարադատության բուն էությունն է խաթարում։
«Շատ կարևոր է, որպեսզի պետությունը կիրառի համապատասխան մեխանզիմներ»,- ասել է Արամ Օրբելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
«Մարդը մտնում է Սևանի տարածք, գալիս ասում են՝ 10 հազար տուր, ինչի՞ համար տա». Փաշինյան
Հայաստանում բավականին երկար ժամանակ գործում են հանրային լողափեր ու ես մի քանի անգամ փորձել եմ անձամբ այցելել ու տեսնել՝...
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...