Ավելի քան 200 ռուս մարզիկներ պատերազմից հետո փոխել են սպորտային քաղաքացիությունը
Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը հազարավոր ռուս մարզիկների զրկել է միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից։ Այնուամենայնիվ, առնվազն 204 ռուս մարզիկներ փոխել են իրենց սպորտային քաղաքացիությունը 2022-ից 2023 թվականներին: Այս մասին հայտնում է «Холод» լրատվականը:
200-ից ավելի մարզիկներից մեծամասնություն են կազմում շախմատիստները: Նրանց թվում է Ալեքսանդրա Կոստենյուկը՝ ռուսական շախմատի պատմության ամենահաջող մարզիկներից մեկը: Այժմ նա կներկայացնի Շվեյցարիան:
Երկրորդ տեղում են գեղասահքն ու ձիասպորտը, որտեղ Ռուսաստանը կորցրել է 11-ական մարզիկ։ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան թույլ է տվել Դևիսին և նրա սառցե պարող գործընկեր Գլեբ Սմոլկինին միանալ Վրաստանի հավաքականին։
Երրորդում՝ ռիթմիկ մարմնամարզություն և թենիս: 5-ական մարզիկ հայտարարել են մարզական քաղաքացիության փոփոխության մասին։
Չորրորդը՝ ավտոսպորտն ու ֆուտբոլը, որտեղ Ռուսաստանը կորցրել է 4-ական մարզիկ։
Հեծանվավազք, մոտոցիկլետների մրցավազք, արագասահք, հոկեյ, լող, թիավարություն, բռնցքամարտ և առագաստանավային սպորտից Ռուսաստանը յուրաքանչյուրում կորցրել է 2 մարզիկի։
Ինչպես նշում է «Холод»-ը, մարզական քաղաքացիությունը փոխած ռուսների իրական թիվը կարող է շատ անգամ ավելի մեծ լինել, քանի որ զգալի մասը կազմում են երիտասարդ ոչ հանրային մարզիկները։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...