«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գրասենյակից հայտնել են Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցի մասին։ Ըստ տարածված հաղորդագրության՝ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին հավաստիացրել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, որն ուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Ալիևը նաև հավելել է, որ Ադրբեջանը, որպես երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնող, աջակցում է դրա ստորագրմանը։
Իլհամ Ալիևը նաև ասել է, որ թեև Ադրբեջանը ապահովել է մարդասիրական բեռների փոխադրման կազմակերպումը, անհատական անցումները և բժշկական տարհանումը Լաչինի սահմանային և մաքսային անցակետով, սակայն հունիսի 15-ին Հայաստանի կողմից իբր զինված «սադրանք» է տեղի ունեցել` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ մարդասիրական բեռների մաքսանենգություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացները։ Բլինկենը ընդգծել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքով հումանիտար և առևտրային տարանցման կարեւորությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավու...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են տարա...