Թեհրանում ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Թեհրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Պարսից ծոցում իրանական եռյակ կղզիների վերաբերյալ Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների ռազմավարական երկխոսության համատեղ հայտարարության հրապարակումից հետո, գրում է Mehr գործակալությունը։
Ռուս դիվանագետին տեղեկացրել են Իրանին պատկանող եռյակ կղզիների վերաբերյալ հայտարարության բովանդակության վերաբերյալ Թեհրանի դժգոհության մասին։ Իրանի ԱԳՆ Պարսից ծոցի հարցերով գլխավոր տնօրեն Ալիռեզա Էնայաթին ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ եռյակ կղզիները պատկանում են Իրանին, և կոչ է արել Ռուսաստանին շտկել իր դիրքորոշումն այս հարցում։
Դեսպանն իր հերթին ասել է, որ հարգում են Իրանի տարածքային ամբողջականությունը, և նշել, որ հնարավորինս շուտ Մոսկվային կփոխանցի հարցը։ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական երկխոսության վեցերորդ նախարարական հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Մոսկվայում։
Նախարարները հայտարարության մեջ բարձրացրել են Իրանի եռյակ կղզիների խնդրի խաղաղ լուծմանը հասնելու հարցը։ Նախօրեին էլ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Մեծ Թունբը, Փոքր Թունբը և Աբու Մուսան ընդմիշտ պատկանում են Իրանին, և հավելել, որ նման հայտարարությունները դեմ են Թեհրանի ու հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների ոգուն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավու...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են տարա...