ՆԱՏՕ-ում նշել են մինչև տարեվերջ նոր պաշտպանական պլանների իրականացման անհրաժեշտության մասին
ՆԱՏՕ երկրների պաշտպանության նախարարները Վիլնյուսում հանդիպման ընթացքում պայմանավորվել են, որ դաշինքի հաստատած տարածաշրջանային պաշտպանության նոր պլանները պետք է իրականացվեն մինչեւ տարեվերջ, տեղեկացրել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։
«Նախարարները պայմանավորվել են աշխատել համատեղ, որպեսզի պաշտպանական պլաններն իրականացվեն մինչեւ տարեվերջ»,- նշվել է նախարարության մամուլի հաղորդագրությունում։
Երեքշաբթի Վիլնյուսում ՆԱՏՕ գագաթաժողովի ընթացքում պաշտպանության նախարարների նիստում քննարկվել է երկրների ղեկավարների ընդունած որոշումների իրականացումը։
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը նախօրեին հայտարարել էր դաշինքի պաշտպանական հնարավորությունների ամենահզոր ուժեղացման մասին՝ սառը պատերազմի ժամանակներից ի վեր։
«Դաշնակիցները հաստատել են պաշտպանության ամենալիարժեք պլանը սառը պատերազմի ժամանակներից ի վեր, որպեսզի պայքարեն երկու գլխավոր սպառնալիքների՝ Ռուսաստանի եւ ահաբեկչության դեմ»,- ասել է նա Վիլնյուսում, մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել ՆԱՏՕ գագաթաժողովի առաջին օրվա նիստից հետո։
Նրա խոսքով՝ «նոր պլանների համապատասխան, 300 հազար թվաքանակով զորքերը կգտնվեն բարձր պատրաստվածության վիճակում»։
Զսպման եւ պաշտպանության ուժեղացման համար, շարունակել է գլխավոր քարտուղարը, համաձայնեցվել է պաշտպանական արտադրության համատեղ պլանը, «որպեսզի ապահովվեն գնումները, բարձրացվեն համատեղելիությունը եւ ներդրումների մակարդակը»։
Նա նաեւ տեղեկացրել է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները «պարտավորվել են պաշտպանության նպատակներով ներդրումներ կատարել տարեկան ՀՆԱ-ի 2 տոկոսից ոչ պակաս չափով»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավու...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են տարա...