Հայտնի է, թե ով է Սիսիանում 3 հոգու դանակահարած անձը. ՔԿ
Պարզվել է հուլիսի 9-ին Սիսիանում 3 հոգու դանակահարած անձի ինքնությունը. նա 22 տարեկան երիտասարդ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ 22-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (2 դրվագ) (խուլիգանական դրդումներով սպանության փորձ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին՝ ժամը 20:00-ին, տարբեր աստիճանի ծակած-կտրած վնասվածքներով Սիսիանի բժշկական կենտրոն բուժօգնության էին տեղափոխվել Սիսիան քաղաքի բնակիչներ` 28, 30 և 71 տարեկան:
Պարզվել էր, որ ավտովթարից հետո ծագած վիճաբանության ընթացքում հավաքվածներից մեկը՝ 22-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 28 և 30 տարեկան եղբայրներին ու վիճաբանող կողմերին բաժանող 71-ամյա տղամարդուն։
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
«Մարդը մտնում է Սևանի տարածք, գալիս ասում են՝ 10 հազար տուր, ինչի՞ համար տա». Փաշինյան
Հայաստանում բավականին երկար ժամանակ գործում են հանրային լողափեր ու ես մի քանի անգամ փորձել եմ անձամբ այցելել ու տեսնել՝...