«Գագաթնաժողովը ցույց տվեց` ՆԱՏՕ-ն ձգտում է կենտրոնացնել զորքերը ՌԴ-ի սահմաններին». ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ցույց տվեց, որ դաշինքը միտված է ավելի շատ զորքեր կենտրոնացնել Ռուսաստանի սահմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
«Մենք նահանջի տեղ չունենք։ Գագաթնաժողովի ագրեսիվ որոշումները չեն խաթարի սեփական գործողությունների ճշմարտացիության հարցում Ռուսաստանի վստահությունը։ Կասկած չունենք, որ ռազմական հատուկ գործողության խնդիրներն ամբողջությամբ կատարվելու են», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է դեսպանը։
Անտոնովի խոսքով` Վիլնյուսում հնչած հայտարարությունները հաստատեցին նաև ՆԱՏՕ-ի հակառուսական տրամադրվածությունը։
Դեսպանը նշել է, որ ՌԴ–ի դեմ պայքարին են ուղղվել դաշինքի բոլոր ռեսուրսները։
Միևնույն ժամանակ, Անտոնովն ընդգծել է, որ Վաշինգոտնը փորձում է Ռուսաստանի վրա բարդել եվրոպական անվտանգության ճարտարապետության ճգնաժամի պատասխանատվությունը, ինչը սակայն ապացույց չունի։
«Միացյալ Նահանգները միջազգային ասպարեզում գերիշխող դիրքը պահպանելու համար պատրաստ է ծայրահեղության գնալ։ Նրանք չեն կարողանում համակերպվել գլոբալ առաջնորդությունը կորցնելու մտքի հետ», – եզրահանգել է դեսպանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիլնյուսում կայացած հանդիպման արդյունքներով ՆԱՏՕ–ի երկրների առաջնորդները հաստատել են Ուկրաինային բազմամյա աջակցության փաթեթը` դաշինքի չափանիշների հետ նրա ԶՈւ–ի համատեղելիությանը հասնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են տարա...
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավու...