ԱՄՆ-ն Ուկրաինային վերաբերվում է որպես երեխաների միջազգային որդեգրման աղբյուր. ՌԴ ԱԳՆ
Հատուկ ռազմական գործողությունների գոտում երեխաների հետ կապված իրավիճակի վերաբերյալ Վաշինգտոնի ցուցադրական մտահոգությունը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ–ն Ուկրաինային վերաբերվում է որպես երեխաների միջազգային որդեգրման աղբյուր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն։
«Հատուկ ռազմական գործողությունների գոտում երեխաների հետ կապված իրավիճակի վերաբերյալ Վաշինգտոնի ցուցադրական մտահոգությունը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ–ի իշխանությունները Ուկրաինան դիտարկում էին որպես երեխաների միջազգային որդեգրման հիմնական աղբյուրից մեկը», – ասվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունում հավելել են, որ որպես «երեխաների իրավունքների գլխավոր պաշտպան» իրեն ներկայացնելու ԱՄՆ–ի փորձերը ո'չ օրենքով են հաստատված, ո'չ էլ գործնականում են ապացուցված։
ՌԴ ԱԳՆ–ում հիշեցրել են, որ ԱՄՆ–ում որդեգրման գործընթացը թափանցիկ չէ, կոռումպացված է և «ենթարկվում է քաղաքական նեոգաղութային կոնյունկտուրային»։
«Ցավալի է, որ ԱՄՆ քաղաքացիների կողմից ռուսաստանցի երեխաներին որդեգրելու գործընթացում ՌԴ անչափահաս քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումների բազմաթիվ դեպքեր են եղել», – նշել են Ռուսաստանի ԱԳՆ–ում։
ՌԴ ԱԳՆ–ում պարզաբանել են նաև, որ այդ պրակտիկան արգելվել է 2013 թվականից։ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ ԱՄՆ–ում միջազգային որդեգրման գործընթացում երեխաների իրավունքների ոտնահարման խնդիրը ներկայացված է համապատասխան զեկույցում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավու...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են տարա...