ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է թշնամին նախապատրաստում ականանետը՝ մերոնց ուղղությամբ կրակելու նպատակով․ Թորոսյան
Տեսանյութում թշնամին նախապատրաստում է ականանետը՝ մերոնց ուղղությամբ կրակելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը և տեսանյութ տարածել։
«Թելեգրամ-ալիքներում է հայտնվել տեսանյութ, որտեղ թշնամին նախապատրաստում է ականանետը՝ մերոնց ուղղությամբ կրակելու նպատակով։ Սա ամենայն հավանականությամբ հուլիսի 7-ի դեպքն է, երբ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ականանետից կրակ է բացել Մաճկալաշենում կոմբայնի ուղղությամբ»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ից
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ադրբեջանցի զինվորականները սովորում ոչնչացնել իրանական «շահեդները»
Ադրբեջանցի զինվորականներին սովորեցնում են` ինչպես ոչնչացնել իրանական «շահեդները»։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական...
ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ըն...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասի...