Ո՞վ կարող է դառնալ Մատենադարանի տնօրեն․ «Հրապարակ»

«Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը լուծարելուց և կանոնադրության մեջ փոփոխություններից հետո Մատենադարանի տնօրեն կարող է դառնալ անգամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցողը՝ նախկինում միայն դոկտորներն իրավունք ունեին մրցույթին մասնակցելու»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:

 

 Հուլիսի 7-ին ավարտվել է տնօրենի թափուր տեղի համար հայտեր ներկայացնելու ժամկետը:

 

«Տեղեկացանք, որ հայտ է ներկայացրել 3 հոգի՝ Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ում ցանկանում է կոլեկտիվը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։ Մրցույթը կայանալու է հուլիսի 17-ին։ Եվ քանի որ հոգաբարձուների խորհուրդն իշխանական կազմ ունի, կարող ենք արդեն շնորհավորել Արա Խզմալյանին, ով ժամանակին եղել է Մատենադարանի արխիվի վարիչը և որոշել է հետ գնալ մայր օջախ»:

Քաղաքականություն