Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերակենդանացման սենյակ, ոսկե սալիկներ, զինանոց․ Պրիգոժինի առանձնատունն ու գրասենյակը

Եվգենի Պրիգոժինի տանը խուզարկություն իրականացրած ուժայինները գտել են կտրված գլուխներով լուսանկար, մուրճ և Ռուսաստանի հերոսի կոչում շնորհելու նամակ, գրում է «Фонтанка»-ն։ «Фонтанка»-ի Սանկտ…

Եվգենի Պրիգոժինի տանը խուզարկություն իրականացրած ուժայինները գտել են կտրված գլուխներով լուսանկար, մուրճ և Ռուսաստանի հերոսի կոչում շնորհելու նամակ, գրում է «Фонтанка»-ն։ 

«Фонтанка»-ի Սանկտ Պետերբուրգի հրատարակությունը հրապարակել է լուսանկարներ, որոնք, ըստ ամենայնի, արվել են հունիսի 25-ին «Վագներ»-ի խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի առանձնատան խուզարկության ժամանակ։ 

Ըստ աղբյուրի, ի թիվս այլ բաների, Պրիգոժինի տանը հայտնաբերվել է «Կարևոր բանակցությունների դեպքում» մակագրությամբ մուրճ և կտրված մարդկային գլուխներ պատկերող լուսանկար։ Առանձնատանը հայտնաբերվել է նաև Պրիգոժինին Ռուսաստանի հերոսի կոչում շնորհելու նամակ, որը թվագրված է 2022 թվականի հունիսի 20-ին: Նախկինում նրան այս կոչումը շնորհելու ճշգրիտ ամսաթիվ չէր նշվում։ 

Նաև, գրում է աղբյուրը, Պրիգոժինի տանը կա բժշկական սենյակ՝ վերակենդանացման բաժանմունքներում օգտագործվող սարքավորումներով, ներառյալ թոքերի արհեստական օդափոխման համակարգ: 

Հուլիսի 5-ի երեկոյան Պրիգոժինի տանը և գրասենյակում խուզարկությունների կադրեր է հրապարակել նաև «Իզվեստիա» թերթը։ Այդ կադրերում կտրված գլուխներով նկարներ չկան։ Հրատարակությունը նշում է, որ Պրիգոժինի առանձնատանը հայտնաբերվել են զենքեր, կեղծամներ, թղթադրամի կապոցներ և «աղոթարան»։

[ae4d6a41ab16128adb2e4473948d2c4a.jpeg]

[36c3691028a2f7a653a55ed0dcbd7745.jpeg]

[97d832f37148c97b71a33faf44c7e1ef.jpeg]

[0c602f7290601a79d941da01de54530b.jpeg]

[29c1625ca1c5afbcb0ec90191ebaf95f.jpeg]

[0f394510b352853c9ddddd1019084fd5.jpeg]

[6dca6cb6680b3a43203a51e7d86a3a6a.jpeg]

[b53591102514f2a7afc6638395fdb90e.jpeg]

[384189ce60be872a0884289064d22b28.jpeg]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250