«Վագների» ապստամբության ժամանակ ռուսաստանցիները բանկերից 100 միլիարդ ռուբլի կանխիկ գումար են վերցրել. ԿԲ
Հունիսին Ռուսաստանում աճեց կանխիկի պահանջարկը, ինչը հանգեցրեց բանկերից 500 միլիարդ ռուբլու չափով իրացվելիության արտահոսքի։ Հունիսի 23-25-ին «Վագների» խմբի զինված ապստամբության ժամանակ ՌԴ քաղաքացիները հանեցին 100 միլիարդ ռուբլի կանխիկ գումար՝ համաձայն Ռուսաստանի Բանկի նյութերի, գրում է Kommersant-ը։
Փաստաթղթում նշվում է, որ իրացվելիության կառուցվածքային հավելուրդը հունիսին կրճատվել է 400 մլրդ ռուբլով՝ հասնելով 0,5 տրլն ռուբլու։ Կենտրոնական բանկը պահպանել է 2023 թվականի վերջին իրացվելիության կառուցվածքային հավելուրդի կանխատեսումը 2,5 տրլն-ից 3,1 տրլն ռուբլու միջակայքում։
Շրջանառության մեջ կանխիկ դրամի ծավալի աճը դրամավարկային քաղաքականության վարման հետ կապված խնդիրներ չի առաջացնում, հավելում են Կենտրոնական բանկից։ Կարգավորողը հաշվի է առնում իրացվելիության արտահոսքը բանկերի հետ գործարքներ իրականացնելու պարամետրերը որոշելիս:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ՌԴ Կենտրոնական բանկը հայտնել էր, որ «Վագների» ապստամբությունը քիչ ազդեցություն է ունեցել ռուբլու փոխարժեքի վրա, և այս օրերին տատանողականության աճը կարճատև է եղել:
Հունիսի 23-ին «Վագների» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարեց «արդարության երթ» ընդդեմ Մոսկվայի։ Ռուսական իշխանությունները սա համարել են որպես զինված ապստամբություն։ Իրավիճակը հանգուցալուծվել է հունիսի 24-ի երեկոյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ բանակցություններից հետո։ Հինգ օր անց՝ հունիսի 29-ին, նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է ունեցել Պրիգոժինի և «Վագների» խմբի հրամանատարների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերու...
Արցախում միրգ-բանջարեղենը սահմանվածից անհամեմատ բարձր գնով է իրացվում․ հայտարարություն
«Արցախի ջերմոցային տնտեսությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել` խիստ դ...
Ավտոներկրման բիզնեսը կհայտնվի մի քանի օլիգարխի ձեռքո՞ւմ․ Բադասյանը «հոնքի փոխարեն, աչքն է հանել»․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ-ն այսօր՝ հուլիսի 13-ին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին ու ՔԿ ղեկավար Արգիշտի...
Սաուդյան Արաբիան տասնապատկել է Ռուսաստանից էժան մազութի գնումները
2023 թվականի հունիսի արդյունքների համաձայն՝ Սաուդյան Արաբիան օրական միջինը 193 հազար բարել մազութ է գնել Ռուսաստանից, ին...