Արցախում բերքի իրացման խնդիրներով բնակիչները վաղվանից երթուղայինով կհասնեն Ստեփանակերտի կենտրոնական շուկա
Արցախում գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիր ունեցող բոլոր բնակիչները հուլիսի 8-ից հնարավորություն կստանան միջհամայնքային երթուղայինով հասնել Ստեփանակերտի կենտրոնական շուկա: Այս մասին հայտնել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Այնտեղ նրանք կկարողանան իրացնել իրենց ապրանքը` առանց վաճառասեղանի համար գումար վճարելու: Դրան զուգահեռ` փողոցային առևտուրը խստիվ արգելվելու է, և խախտումներ կատարած քաղաքացիները ենթարկվելու են պատասխանատվության:
Գյուղական համայնքների բնակիչների կողմից Ստեփանակերտ տեղափոխված գյուղմթերքի իրացումը, Ստեփանակերտի կենտրոնական շուկա տեղափոխելը կատարվում է՝ ապրանքների վերավաճառքի միջոցով գնի բարձրացման դեպքերը բացառելու համար։
Գյուղական համայնքների բնակիչներին խնդրում ենք անտեղի խոչընդոտներ չստեղծել, գյուղմթերքի իրացումը կազմակերպել առաջարկվող եղանակով՝ ստանալով սեփական արտադրանքը իրացնելու և ստեղծված իրավիճակում քաղաքային համայնքների բնակիչների սոցիալական, այդ թվում` սննդի ձեռքբերման խնդիրները որոշակիորեն մեղմելու հնարավորություն»,- ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերու...
ՕՊԵԿ-ը Ադրբեջանին առաջարկել է դառնալ կազմակերպության մշտական անդամ
ՕՊԵԿ-ը Ադրբեջանին առաջարկել է դառնալ կազմակերպության մշտական անդամ, Интерфакс-ին ասել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայթա...
Արցախում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին շաքարավազ ու ձեթ կտրամադրվի
Արցախում ս.թ. հուլիսի 6-ից օգնության կարգով կկազմակերպվի շաքարավազի ու ձեթի տրամադրում անչափահաս (հուլիսի 1-ի դրությամբ...
ՕՊԵԿ-ը ուրախ կլինի ընդլայնվել, բաց է բոլորի համար․ դաշինքի գլխավոր քարտուղար
ՕՊԵԿ-ը ուրախ կլինի ընդլայնվել, բաց է բոլորի համար։ Այս մասին լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Հայթա...