Արմեն Գրիգորյանն ԱՄՆ–ում է. Քննարկվել են Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հարցը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանըհանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման հարցերը։ Նրանք անդրադարձել են փոխգործակցության խթանման ու ամրապնդման հնարավորություններին, մասնավորապես՝ երկկողմ առևտրային ներդրումների, գործարար միջավայրի բարելավման համատեքստում:
«Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Գրիգորյանը հուլիսի 4-ին է ԱՄՆ մեկնել։ Հուլիսի 6-ին Վաշինգտոնում նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի և «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Հուլիսի 7-ին ԱԽ քարտուղարն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է տարածաշրջանային հարցերը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերու...
Արցախում միրգ-բանջարեղենը սահմանվածից անհամեմատ բարձր գնով է իրացվում․ հայտարարություն
«Արցախի ջերմոցային տնտեսությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել` խիստ դ...
Հունգարիան Ադրբեջանի հետ գազի գնման պայմանագիր է կնքել
Հունգարիան Ադրբեջանի հետ գազի գնման պայմանագիր է կնքել՝ չսպասելով Բալկաններում ենթակառուցվածքների զարգացման համար ԵՄ-ի կ...
«Վագների» ապստամբության ժամանակ ռուսաստանցիները բանկերից 100 միլիարդ ռուբլի կանխիկ գումար են վերցրել. ԿԲ
Հունիսին Ռուսաստանում աճեց կանխիկի պահանջարկը, ինչը հանգեցրեց բանկերից 500 միլիարդ ռուբլու չափով իրացվելիության արտահոսք...