Գրիգոր Մինասյանը խոսել է եղբոր՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մասին
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը խոսել է եղբոր՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա ու դեսպան Միքայել Մինասյանի հետ հարաբերությունների մասին։ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասել է.
«Հեղափոխությունից առաջ՝ 2014 թվականից, որևէ շփում չի եղել նրա հետ»,- նշել է Գրիգոր Մինասյանը, որը ՀՀԿ-ի իշխանության օրոք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քաղաքական թիմից էր։
Օգտատերերից մեկը նաև հետաքրքրվել էր, թե ՀՀ երրորդ նախագահի դստեր ամուսինը, գույքի և հարստության օրինականությունը ճշտվե՞լ է, կա՞ն վարույթներ այդ փաստի վերաբերյալ։
Նախարարն ասել է․ «Ես՝ որպես արդարադատության նախարար, իմ գործունեության իրականացման շրջանակներում որևիցե ձևով նույնիսկ հնարավորություն չունեմ այդ գործերին ծանոթանալ, միջամտել, հարցը պետք է ուղղել վարույթ իրականացնողին, կարծում եմ»։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Ադրբեջանը փակեց Հայաստան-Արցախ գազատարի խողովակի վրա եղած փականը
«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ քիչ առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամա...
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին
Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը Ղարիբաշվիլի հետ Բաթումում ֆուտբոլային խաղի է հետևել. Անգլիան՝ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին հետևել են ֆուտբոլի երիտասարդական առաջնության եզրա...
Բրյուսելյան հանդիպմանը կքննարկվեն նաև Արցախին վերաբերող հարցեր. ԵՄ պաշտոնյա
Բրյուսելում այսօր կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը կքննարկվեն նաև Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վ...