Քիչ առաջ Ադրբեջանը փակեց Հայաստան-Արցախ գազատարի խողովակի վրա եղած փականը
«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ քիչ առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը: Խնդրում է խստիվ կերպով հետևել անվտանգության կանոններին:
Արցախի տեղեկատվական շտաբն էլ իր հերթին հաղորդում է․
Հարգելի՛ քաղաքացիներ,
Քիչ առաջ Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը: Առաջիկա ժամերին, ըստ գազի ճնշման մակարդակի, հստակ կլինի, թե արդյոք հերթական անջատումը լրիվ է, թե՝ մասնակի:
Պայմանավորված իրավիճակի այս փոփոխությամբ՝ «Արցախգազ» ընկերությունը խողովակաշարում կուտակված գազը մատակարարում է կրկին միայն ավտոգազալցակայաններին՝ դադարեցնելով մնացած բաժանորդներին գազի մատակարարման վերականգնման աշխատանքները: Ամեն դեպքում խնդրում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնությունը և հետևել գազօգտագործման անվտանգության կանոններին, քանի որ որոշակի ծավալի գազ արդեն մղվել էր դեպի ներքին ցանցի մի հատված:
Լրացուցիչ զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք առանձին հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ մարտի 21-ից ամբողջությամբ դադարեցված գազամատակարարումը հուլիսի 8-ին վերականգնվել էր, և Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանվել է հանրագումարային 143 օր շարունակ:
Նմանատիպ հոդվածներ
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին
Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը Ղարիբաշվիլի հետ Բաթումում ֆուտբոլային խաղի է հետևել. Անգլիան՝ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին հետևել են ֆուտբոլի երիտասարդական առաջնության եզրա...
Գրիգոր Մինասյանը խոսել է եղբոր՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մասին
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը խոսել է եղբոր՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա ու դեսպան Միքայել Մինասյանի...
Բրյուսելյան հանդիպմանը կքննարկվեն նաև Արցախին վերաբերող հարցեր. ԵՄ պաշտոնյա
Բրյուսելում այսօր կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը կքննարկվեն նաև Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վ...